Ներքին 5 տարի առաջ - 13:33 25-06-2021

Արտախորհրդարանական ուժերը հնարավոր է ձևավորեն քաղաքական խորհուրդ, որը ձևական բնույթ կկրի

Արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ, որոնք մինչ ընտրությունների արդյունքը ակնհայտ ընդդիմադիր հայացքներ ունեին: Վարչապետի պաշտոնակատարն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքից՝ Լևոն Շիրինյանին և Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ անդամ Սուրեն Սահակյանին, նաև Տիգրան Ուրիխանյանին՝ «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի ղեկավար, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին, Տիգրան Արզաքանցյանին, Սամվել Բաբայանին, Դավիթ Սանասարյանին։

Քաղաքական ուժերից մի քանիսը՝ Ազգային ժողովրդական բևեռը, «5165» շարժումը, մերժել են այս հրավերը:

Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի մեկնած «համերաշխության ձեռքը» սեղմած արտախորհրդարանական ուժերից ձևավորվի ինչ-որ քաղաքական մարմին:

Օրագիր.news-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու որոշ ուժեր այնուամենայնիվ ընդունեցին Նիկոլ Փաշինյանի հրավերը, ասաց՝ իսկ ի՞նչ պիտի անեին:

Նա նշեց, որ նման դեպքեր շատ են եղել. «Դեռ 1998 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց նախագահ, ստեղծեց նախագահին կից քաղաքական խորհուրդ, որում ներկա էին այդ ժամանակ քաղաքական դաշտում գործող գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները: Դա հանրային խորհրդի նման մի բան էր, պարզապես քաղաքական: Այն որևէ ազդեցություն չուներ ոչ մի բանի վրա, պարզապես զուտ PR ակցիա էր այսպես կոչված համախմբման տեսարաններ ապահովելու համար»:

Նա չբացառեց հիմա նույն նպատակներով նմանօրինակ խորհուրդ ձևավորելու հնարավորությունը:

Այն հարցին, թե ձևավորվելու դեպքում ինչպիսի արդյունավետություն կունենա այդ խորհուրդը, Կ. Քոչարյանը պատասխանեց՝ զրո:

«Այսինքն խորհուրդը ձևակա՞ն բնույթ է կրելու» հարցին վերջինս պատասխանեց՝ իհարկե:

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
23:25 Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք․ Սամվել Կարապետյան
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը