Մամուլ 9 ամիս առաջ - 08:36 12-12-2025

Ինչ ծրագրեր ունեն արտախորհրդարանական ուժերը` 2026 թվականի ընտրությունների վերաբերյալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ համապետական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում առայժմ ակտիվ են Ռոբերտ Քոչարյանի կողմից գլխավորած «Հայաստան» դաշինքը եւ բարերար ու գործարար Սամվել Կարապետյանի կողմից նոր ձեւավորված «Մեր ձեւով» շարժումը։ Մնացածները կուլիսային աշխատանքների մեջ են կամ, լավագույն դեպքում, գրասենյակներ են հիմնում, բացում, վերաբացում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մի շարք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր պարբերաբար հանդիպումներ են ունենում՝ քննարկելու համապետական ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները։ Մեր տեղեկությունների համաձայն՝ այդ ուժերն են «Հայ ազգային կոնգրես»-ը (ՀԱԿ), «Սասնա ծռեր»-ը, «Ապրելու երկիր»-ը, «Նժար» սահմանադրական շարժումը, «Հաղթանակ» կուսակցության նախագահ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը եւ այլք։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Գեւորգ Սաֆարյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մեր տեղեկությունները, որ իրենք պարբերաբար հանդիպում-քննարկում են ունենում վերոնշյալ ուժերի հետ։

«Ես նման տեղեկություն չունեմ։ Բազմաթիվ մարդկանց հետ քննարկումներ ունենում ենք, որոնց մասին հանրայնացնում ենք:

Այն հարցին, թե ունեցել են հանդիպում «Միասնության թեւեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանի հետ, Սաֆարյանը կրկին նշեց, որ տեղյակ չէ։

Անդրադառնալով համապետական ընտրություններին մասնակցելու եւ իրենց կողմից թեկնածու առաջադրելու հանգամանքին՝ Սաֆարյանը նշեց, որ առայժմ համապետական ընտրություններին մասնակցելու որոշում չունեն»։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը
21:37 Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»