Մամուլ 1 ժամ առաջ - 07:02 04-11-2026

ՔՊ ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյանը, Նարեկ Բաբայան է «քարոզում»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որը ներկուսակցական ընտրությունների ընթացքում խախտումների կասկածների պատճառով հեռացվել էր ՔՊ նախընտրական ցուցակից, այսօր ակտիվորեն ներգրավված է Կապանի համայնքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի առաջմղման գործընթացում։

«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս մարտին գրել էր Դանիելյանի՝ ՔՊ ցուցակից հեռացման մասին։ Ըստ մեր տեղեկությունների՝ նրա դեմ բողոք էր ներկայացրել ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանը՝ պնդելով, որ Դանիելյանը հեռախոսով խնդրել է ներկուսակցական ընտրությունների պատվիրակներից մեկին իրեն ընտրել։

Կուսակցության ներսում այդ հանգամանքը դիտարկվել էր որպես քարոզչության արգելքի խախտում։ Դանիելյանի թեկնածությունը չեղարկվել էր, և նա չմասնակցեց ընտրություններին՝ որպես պատգամավորի թեկնածու։

Սակայն կուսակցական ցուցակից հեռացումը չխանգարեց Դանիելյանին շարունակել ակտիվ կուսակցական գործունեությունը։ Մեր տեղեկություններով՝ այժմ նա ամենուր ներկայացնում է ՔՊ-ի՝ Կապանի համայնքապետի թեկնածու Նարեկ Բաբայանին՝ դառնալով նրա առաջմղման ակտիվ մասնակից։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Դանիելյանը Կապանում է հիմա «շրջագայում», փակ ու բաց հանդիպումներում ներկայացնում է Նարեկ Բաբայանին։ Իշխանությունները ներքին վստահություն արդեն ունեն, որ Բաբայանը չի կարողանալու հաղթանակ ապահովվել, ու քարոզ իրականացնողը ևս Կապանում ռեյտինգ չունի։

Կապանում ՔՊ-ի քաղաքական հաշվարկներն ու Դանիելյանի դերակատարությունը դեռևս սպասում են իրենց պատասխաններին։

Իսկ Դանիելյանի հաշվարկն այն է, որ Նարեկ Բաբայանի ընտրվելու դեպքում ինքը ևս կարողանա նոր պաշտոն ստանալ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են