Ներքին 5 տարի առաջ - 14:37 28-07-2021

Զոհված զինծառայողներից մեկը Տավուշի մարզի Չինչին գյուղի նախորդ տարվա միակ շրջանավարտ Դավիթ Քոչարյանն է

Այս գիշեր ադրբեջանական զինված ուժերի իրականացրած սադրանքին դիմակայելու ընթացքում զոհված զինծառայողներից մեկը Տավուշի մարզի Չինչին գյուղի նախորդ տարվա միակ շրջանավարտ Դավիթ Քոչարյանը։

Դավիթը մասնակցել էր նաև արցախյան 44-օրյա պատերազմին:

Դավիթը երազում էր ուսումը շարունակելու, սմարթֆոնների համար տարբեր ծրագրեր ստեղծելու մասին։ Խոստանում էր՝ ուսումն ավարտելուց հետո անպայման գյուղ է վերադառնալու, որ իր ծննդավայր Չինչինն ապրեցնի։ Դավիթը հավատում էր, որ մինչև կրթությունն ավարտի, գյուղում շատ բան կփոխվի, ինքն էլ կկարողանա իր մասնագիտությամբ Չինչինում կամ թեկուզ Չինչինից հեռավար աշխատել՝ առանց գյուղից ու ընտանիքից կտրվելու։ Ամեն ինչի կողքին Դավիթի համար կարևոր էր նաև ընտանիքի առօրյա հոգսը կիսելը՝ հող մշակել, կարտոֆիլ ցանել, ջրել, հավաքել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին