Ներքին 1 տարի առաջ - 18:58 23-05-2025

Շիրակի մարզի 7 գյուղական դպրոցներ չունեն շրջանավարտ

Հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը:

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` 2024-2025 ուսումնական տարում Շիրակի մարզում դպրոցն ավարտել է 1804 աշակերտ՝ 12-րդ դասարանը, 9-րդ դասարանն ավարտել է 3017 աշակերտ։

Այս տարի մարզի գյուղական դպրոցները չունեն շրջանավարտներ։

«7 դպրոց չունի 12-րդ դասարանցի, 7 դպրոց ունի 1 շրջանավարտ, 9 դպրոց՝ 2 շրջանավարտ։ Ողջի, Ալվար, Արփենի, Գոգհովիտ, Զորակերտ, Հովունի, Ձորաշեն գյուղերն այս տարի շրջանավարտ չունեն։ Արեգնադեմ, Բերդաշեն, Լեռնուտ, Լուսակերտ, Հայկաձոր, Ջաջուռ և Անի կայարան գյուղերը 1 շրջանավարտ են ունեցել»,- Oragir.News-ին հայտնեցին Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Մարզպետի աշխատակազմից փոխանցեցին, որ 2 շրջանավարտ էլ ունեցել են Բյուրակնը, Գուսանագյուղը, Ծաղկուտը,Կապսը, Մեծ Սարիարը, Ջրաձորը, Ցողամարգը, Փոքր Սարիարն ու Փոքրաշենը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին