Արտաքին 5 տարի առաջ - 20:54 23-07-2021

Ուկրաինացի զինվորականները Վրաստան են ժամանել մասնակցելու Agile Spirit 2021 զորավարժություններին

Agile Spirit 2021 բազմազգ զորավարժություններին մասնակցող ուկրաինացի զինվորականները ժամանել են Վրաստան:

Վրաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Փոթիի նավահանգիստ են ժամանել Ուկրաինայի ռազմածովային ուժերի Յուրի Օլեֆիրենկո դեսանտային նավը և «Ստարոբիլսկի» պարեկային նավը: Ուկրաինացի զինվորականների տեղափոխումը Սենակի, 2-րդ հետևակային բրիգադի հենակետ, և Ախալցխա՝ Օրֆոլոյի պոլիգոն, կապահովի Վրաստանի պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարությունը:

Հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը Վրաստանում տասներորդ անգամ կանցկացվի Agile Spirit զորավարժությունները: Զորավարժությունների կարգախոսն է՝ «Ուժը գործընկերության մեջ է»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները