Ներքին 5 տարի առաջ - 13:15 08-07-2021

Չգիտեմ`ինչ ենթադրություններով կեղծ լուրեր տարածվեցին. նախարարը` «AstraZeneka»-ի մասին

Լուրերը, թե Հայաստանում պատվաստված «AstraZeneka»-ի հավաստագիրը ԵՄ որոշ երկրների կողմից չի ընդունվում, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Չգիտեմ` ինչ ենթադրություններից ելնելով այսպիսի կեղծ լուրեր տարածվեցին, թե կա ինչ–որ «AstraZeneka», որն ընդունելի է, կա ինչ–որ մեկը, որն ընդունելի չէ։ Ես խնդրում եմ նման ապատեղեկատվություն չտարածել։ Հայաստանում օգտագործվում է «AstraZeneka» ընկերության արտադրանքը, որն ընդունելի է ԵՄ երկրների համար։ Մեր երկրում այժմ օգտագործվում է ԵՄ տարածքում արտադրված «AstraZeneka»»,– ասաց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է սերտիֆիկատների հետ կապված խնդիրներին, Ավանեսյանը հայտնեց, որ աշխարհի երկրների միջև այս պահին ընթանում է միմյանց հավելվածների փոխճանաչման գործընթացը։

Բոլոր երկրների ցանկը, որոնք արդեն ճանաչել են Հայաստանի հավելվածը, Ավանեսյանի խոսքով, կարելի է ստանալ ՀՀ ԱԳՆ–ում։

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 7–ին, լրագրող Մարկ Գրիգորյանն ահազանգել էր, որ Հայաստանում «AstraZeneka»–ով պատվաստվելուց հետո փորձել է դրա QR կոդով Նորվեգիա գնալ, սակայն պարզվել է, որ Եվրոպան չի ընդունում այդ կոդը։ Գրիգորյանը Facebook–ի իր էջում այս մասին գրառում էր արել` հավելելով, որ դրանից հետո երբ փորձել է հասկանալ, թե որն է պատճառը, պատկան մարմինները մեկը մյուսի մոտ են ուղարկել իրեն։

Ի պատասխան առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց` ասելով, որ մեր երկրում առկա «AstraZeneka» պատվաստանյութը ճանաչված է ԵՄ-ի կողմից, ներկայում ընթանում է նաև պատվաստման հավաստագրերի փոխճանաչումը, որի դեպքում ԵՄ երկրները կճանաչեն ՀՀ-ում տրվող պատվաստման սերտիֆիկատները, իսկ մենք` ԵՄ երկրներինը։



Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին