Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 22:03 06-07-2021

Թբիլիսիում շարունակվում է ԼԳԲՏ համայնքի հակառակորդների և կողմնակիցների դիմակայությունը

Թբիլիսիի կենտրոնում շարունակվում են բախումները ԼԳԲՏ համայնքի հակառակորդների ու դաշնակիցների միջև։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

ԼԳԲՏ անձանց իրավունքների կողմնակիցները լուռ գործողություն են իրականացնում, և արմատականները ժամանակ առ ժամանակ փորձում են ճեղքել ոստիկանական շղթաները և ճնշել հակառակորդներին: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իրավապահները բերման են ենթարկել մի քանի արմատականների:

Հուլիսի 5-ին ԼԳԲՏ համայնքի հակառակորդները մտել են Tbilisi Pride հասարակական կազմակերպության գրասենյակ և պատռել են ծիածանագույն դրոշները: Ագրեսիվ խմբերը շրջում էին քաղաքի կենտրոնով՝ փնտրելով ծիածանի խորհրդանիշներով մարդկանց: Հարձակման են ենթարկվել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Միջոցառման մասնակիցների և լրագրողների վրա հարձակումից հետո չեղյալ է հայտարարվել «Արժանապատվության երթը», որը կազմակերպվել էր ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի: Միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, որ չեն կարող վտանգել մասնակիցների անվտանգությունը և դուրս գալ «բռնությամբ լի» փողոց :

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վրաստանում ութ մարդ է բերման ենթարկվել՝ ԼԳԲՏ հակառակորդների ցույցի ժամանակ լրագրողներին ծեծելու համար: Վիրավորվել է շուրջ 50 լրագրող:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան