Սպորտ 5 տարի առաջ - 11:55 03-07-2021

ՊՍԺ-ն Մեսսիին առաջարկել է ավելի բարձր աշխատավարձ, քան Բարսելոնան

ՊՍԺ-ն մտադիր է օգտվել Լիոնել Մեսսիի և Բարսելոնայի փոխհարաբերություններում անորոշությունից. արգենտինացու պայմանագրի ժամկետն ավարտվել է հունիսի 30-ին, նա այժմ ազատ գործակալի կարգավիճակում է, բայց բանակցություններ է վարում «կապտանռնագույնների» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: ՊՍԺ-ն ցանկանում է միջամտել իրավիճակին ու Մեսսիին իր կողմը գրավել: Այս մասին հաղորդում է AS-ը:

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ ՊՍԺ-ն արդեն կապ է հաստատել Մեսսիի հետ ու նրան ֆինանսական տեսանկյունից շահավետ առաջարկ է արել: Փարիզցիները պատրաստ են Լեոյին վճարել ավելի շատ, քան առաջարկում է Բարսելոնան:

Նշվում է, որ Մեսսին առայժմ կենտրոնացած է Ամերիկայի Գավաթում Արգենտինայի հավաքականի ելույթների վրա և չի դիտարկում ակումբային կարիերայի առաջարկները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել