Մամուլ 3 տարի առաջ - 08:33 08-02-2023

ԱԱԾ-ում նոր ատեստացիա կանցնեն ավելի բարձր աշխատավարձ ստանալու համար․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ազգային անվտանգության աշխատակիցները, մասնավորապես՝ սահմանապահ զորքերի, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, ինչպես նաեւ հատուկ ստորաբաժանումների ծառայողները ստիպված կլինեն ատեստացիա անցնել, որպեսզի նրանց աշխատավարձերի վրա հավելավճարներ հաշվարկվեն, այսինքն՝ վարձատրությունն ավելանա։ ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել ատեստավորման կարգը սահմանող կառավարության որոշման նախագիծ։ Նախագծից տեղեկանում ենք, որ ատեստացիայի հանձնաժողովը ղեկավարելու է ԱԱԾ տնօրենը, նրա տեղակալներն ի պաշտոնե հանձնաժողովի անդամներ են, կադրերի բաժնի պետն էլ հանձնաժողովի քարտուղարն է։

Ատեստացիան անցկացվելու է, մի դեպքում՝ երկու, իսկ ծառայության որոշ տեսակների դեպքում էլ՝ երեք փուլով․ ստուգարք, գրավոր թեստավորման փուլ եւ հարցազրույց, կառուցվածքային ստորաբաժանումների պետերը մասնակցելու են միայն հարցազրույցի փուլին։ Նշենք, որ նման ատեստացիաներ այլ ոլորտներում էլ էին հայտարարել, օրինակ, ուսուցիչների շրջանում, սակայն ուսուցիչներից շատերը նախընտրել էին նույն աշխատավարձով աշխատել, քանի որ բազմավաստակ ուսուցիչները չէին ցանկացել, որ տարիներ ի վեր դասավանդելուց հետո խիստ երիտասարդ տարիքի ու անհասկանալի կենսագրության անձինք իրենց հարցեր տան, որոշեն, թե արդյոք իրենք համապատասխանո՞ւմ են իրենց մասնագիտությանը, թե ոչ, ապա նոր աշխատավարձ բարձրացնեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից