Չեչնիայում 7-8 տարեկան տղան կրակել  է նռնականետից՝ գոռալով. «Ահմաթը ուժ է»
copy image url

Չեչնիայում 7-8 տարեկան տղան կրակել  է նռնականետից՝ գոռալով. «Ահմաթը ուժ է»

Արտաքին 3 տարի առաջ - 15:06 01-07-2021

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի խորհրդական Շաա Տուրլաևի որդին տեղադրել է կադրեր, որում ինչ-որ երեխա կրակում է ձեռքի հակատանկային նռնականետից:

Ինչպես գրում է «Կավկազ.Ռեալիի»-ն, տեսանյութում 7-8 տարեկան տղան՝ իր հասակի համար կարված Ռոսգվարդիայի աշխատակցի հագուստով, նռնակ է նետել լեռների կողմը: Այնուհետև ցուցադրվել է նռնակի պայթյունը: Դրանից հետո տղան գոչել է. «Ահմաթը ուժ է», «Ալլահ աքբար»:

Հրաձիգի կրծքին կարված էր «Մեժիդով»: Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի Հյուսիսային Կովկասի շրջանի առանձին օպերատիվ նշանակության բրիգադում կա այս ազգանվամբ անձ: Նա Հուսեյն Մեժիդովն է՝ Ժուկովի «Հարավ» շքանշանակիր, 249-րդ առանձին հատուկ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար: Վերջերս Կադիրովը գումարտակի 15-ամյակին նվիրված միջոցառմանը նրան շնորհել է մեդալ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար»:

Հուլիսի 1-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12-ին, գրառումը հեռացվել է:

Ամենից շատ դիտված