Արտաքին 55 րոպե առաջ - 18:10 17-10-2026

Քեթի Զաքարիան․ Թրամփի համար աշխատելը պատիվ էր

Քեթի Զաքարիան, որը ազատվել էր Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից, առաջին անգամ մեկնաբանել է իր հեռանալը՝ նշելով, որ իր համար պատիվ էր աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար։

ԱՄՆ վարչակազմը նախկինում «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Զաքարիան «տեղափոխվում» է իր պաշտոնից։

Նա դարձել է Սպիտակ տան 37-րդ մամուլի քարտուղարը, այդ պաշտոնը զբաղեցնող իններորդ կինը և Թրամփի վարչակազմի երրորդ շիկահեր կինը։

«Նախագահ Թրամփը բարի է, հրաշալի, առատաձեռն, մտածկոտ, եռանդուն և ամենաաշխատասեր մարդը։ Պատիվ էր նրա համար աշխատելը», – գրել է Զաքարիան Ինստագրամում։

Ամենից շատ դիտված