Արտաքին 5 տարի առաջ - 15:13 29-06-2021

Ալիևը զանգահարել և շնորհավորել է Ղարիբաշվիլիին ծննդյան օրվա կապակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Ինչպես հաղորդում են Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունից, Ալիևը շնորհավորել է Ղարիբաշվիլիին ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթել հաջողություններ գործունեության մեջ և քաջառողջություն:

«Իրակլի Ղարիբաշվիլին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի նախագահին ցուցաբերած ուշադրության և շնորհավորանքի համար: Նախագահ Իլհամ Ալիևը և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ընդգծելով Ադրբեջանի և Վրաստանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների հաջող զարգացումը, վստահություն են հայտնել կապերի հետագա ամրապնդման գործում: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր ուղղություններին առնչվող հարցեր»,- ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ