Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն $30 արժողությամբ կրիպտոարժույթ է առաջարկել երկրի ցանկացած քաղաքացու, որը կգրանցվի կառավարության կողմից ստեղծված թվային դրամապանակում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Պետական բիթքոին-դրամապանակը ստացել է Chivo անվանումը, ինչը Սալվադորում խոսակցական լեզվով նշանակում է «թունդ»: Նրա խոսքով, միջոցները կփոխանցվեն ցանկացած քաղաքացու հաշվին, ով այն կներբեռնի և որպես օգտատեր կգրանցվի իր հեռախոսահամարով և նույնականացման համարով: