ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը Հայաստանի ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանցի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել ՀՀ սահմանը։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։