Ուղիղ եթեր
Արտաքին 14 ժամ առաջ - 21:31 30-09-2026

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ

Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն, որը վիրավորվել էր սեպտեմբերի 30-ին չվերթի ընթացքում իրականացված հարձակման արդյունքում, Հնդկաստանի քաղաքացի է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ երկրորդ օդաչուի ձեռնարկած ենթադրյալ դիվերսիոն գործողության փորձը կանխել ու նրա հետ բախման արդյունքում վիրավորվել է Հնդկաստանի քաղաքացի Սմիթ Մաչհարը, որն արդեն չորս տարի աշխատում է Flydubai-ում, իսկ մինչ այդ 10 տարի աշխատել է հնդկական SpiceJet ավիաընկերությունում։

Ինչպես արդեն հաղորդվել է, Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի ինքնաթիռը արտակարգ իրավիճակի մասին ազդանշան հաղորդելուց որոշ ժամանակ անց վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավելի ուշ ավիաընկերությունը հաստատել էր, որ ինքնաթիռում տեղի է ունեցել միջադեպ։ Հետագայում լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ օդաչուներից մեկը դանակով վիրավորելով մյուսին՝ փորձել էր կործանել ինքնաթիռը։

Ամենից շատ դիտված

13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել