Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 13 ժամ առաջ - 22:36 30-09-2026

ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ

Հորինված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող «կառույցի» շրջանակում ձևավորվել են էլեկտրոնային, այսպես կոչված, շտեմարաններ, ձևավորվում է փաթեթ, որի մեջ ներառում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պատմամշակութային կոթողները, ապա սկսում են դրանց վրա աշխատել՝ պապագիտական մեթոդաբանությամբ։

Այնուամենայնիվ, իրենց ամբողջ «գիտական ներուժը» սկսում են ներդնել ապացուցելու համար, որ դա ադրբեջանական է, ադրբեջանական մշակութային ժառանգություն է՝ անկախ նրանից՝ դա աղվանական կկոչեն, թե ոչ։

Իրենք համարում են, որ նույնիսկ Ադրբեջանի տարածքում ցանկացած միջնադարյան կամ վաղ միջնադարյան որևէ մշակութային կոթող ավտոմատ համարվում է ադրբեջանական։

Նույն սկզբունքով արդեն մի քանի տարի իրենք աշխատում են Հայաստանի Հանրապետության տարածքում, և այստեղ գտնվող ցանկացած մշակութային կոթող՝ պատմական, կրոնական և այլն, վերագրում են իրենց։

Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով վերոհիշյալ կառույցի նախագահի կողմից Նորավանքը «աղվանական» անվանելուն։

Ադրբեջանագետն ընդգծեց, որ այդ ստանդարտ սխեմայով իրենք արդեն մի քանի տարի շարունակ աշխատում են, հետո տպագրում են համապատասխան աշխատություններ, թարգմանում են դրանք տարբեր լեզուներով, ներկայացնում տարբեր երկրներում և իրենց լոբբիստական խմբերի միջոցով սկսում են ներկայացնել միջազգային հանրությանը, միջազգային կառույցներին։ «Դրա դեմն առնելու միակ տարբերակը հայկական կողմի հակափաստարկներով հակազդեցությունն է այդ ամենին, ինչը պաշտոնական մակարդակով Հայաստանից չի եղել»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել