Ուղիղ եթեր
Սպորտ 12 ժամ առաջ - 23:54 30-09-2026

ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության (UEFA EURO) պաշտոնական ինստագրամյան էջը հումորային և ուշագրավ հոլովակ է հրապարակել, որի գլխավոր հերոսը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է։

Հրապարակված տեսանյութում պատկերված է հայ մասնագետի չափազանց բուռն ու էմոցիոնալ տոնումը խաղային դրվագներից մեկում։

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը տեսանյութին կից արել է հետևյալ հումորային գրառումը.
«Երբ մայրիկն ասում է, որ ընթրիքի համար կարող ես սնունդ պատվիրել»։

Այս հումորային մոտեցումը լայն տարածում է գտել ֆուտբոլասերների շրջանում՝ հավաքելով բազմաթիվ դիտումներ, հավանումներ և մեկնաբանություններ։

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած ազգային հավաքականն այսօր՝ սեպտեմբերի 30-ին արդեն ժամանել է Կիպրոս, որտեղ նախապատրաստվում է Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի երրորդ տուրի հանդիպմանը։

Կիպրոս – Հայաստան արտագնա մրցավեճը կկայանա հոկտեմբերի 2-ին՝ Նիկոսիայի «GSP» մարզադաշտում, և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։

Ավելին՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել