Ներքին 3 տարի առաջ - 16:17 18-05-2023

Սոթքում վիրավորված զինծառայողներից 7-ը հոսպիտալում են, երեկ վիրավորված բուժակը դուրս է գրվել

Գեղարքունիքի մարզում երեկ՝ մայիսի 17-ին, թշնամու կրակոցից վիրավորում ստացած բուժակի կյանքին վտանգ չի սպառնում, նա դուրս է գրվել հոսպիտալից։ «Վիրավորում ստացած բուժակն այս պահին ամբուլատոր բուժում է ստանում»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Անդրադառնալով մայիսի 11-ին և 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին` Թորոսյանը հայտնեց, որ նրանց կյանքին ևս վտանգ չի սպառնում։

«Մայիսի 11-ին և 12-ին վիրավորում են ստացել 8 զինծառայող, նրանք գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ՝ համապատասխան բուժման ընթացքի մեջ, 1-ը դուրս է գրվել»,- ասաց Թորոսյանը, ապա հավելեց, որ մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել։

Հիշեցնենք, որ երեկ մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, թշնամին կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, որն ավելի ուշ մահացել է:

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել նաև վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել նաև բուժակը:


Ավելի վաղ՝ մայիսի 11-ին և 12-ին, թշնամին հերտակոծել էր Սոթքի, Կութի, Նորաբակի, Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքրեը, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 8 վիրավոր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան