Ներքին 5 տարի առաջ - 19:58 19-06-2021

Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակվի ժամը 20։00-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ավարտվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը: Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը` ասելով որ որոշումը կհրապարակվի 20:00-ին:

Նա հայտնեց, որ քննիչը և դատախազը չէին ներկայացել դատական նիստին, համապատասխան դիմում էին ներկայացրել, որ դատական նիստը հետաձգվի, սակայն դատական նիստը շարունակվել է վերջիններիս բացակայությամբ:

«Մենք գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ, այստեղ մենք որևէ կերպ չենք կարող խոսել իրավական գործընթացի մասին, քանի որ ձերբակալման այն հիմքերը, այն նպատակները, որոնք նշված են, ոչ մի աղերս չունեն իրավաբանության հետ: և վարույթն իրականացնող մարմինը որպես ձերբակալման հիմք նշել էր, որ արարքը կատարելուց անմիջապես հետո նա բռնվել է, տեսեք ԸՕ-ի 90-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն այդ ձերբակալման հիմքը նախատեսում է որպես բացառություն օրենսդիրի կողմից անձեռնմխելիության հաղթահարման հարցի տեսանկյունից, այսինքն` եթե այդ հիմքն է նշվում, անձեռնմխելիության հաղթահարման հետ քննիչը այլևս խնդիր չունի»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ