Ներքին 4 տարի առաջ - 23:16 13-05-2022

Ավետիք Չալաբյանի ձերբակալման իրավաչափության հարցով նիստը հետաձգվել է

Ավետիք Չալաբյանի ձերբակալման իրավաչափության հարցով նիստը հետաձգվեց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Չալաբյանի պաշտպան Արթուր Հարությունյանը։

«Քննիչը չէր ներկայացել ծանրաբեռնվածության պատճառով։ Պետք է ներկայանար այլ քննիչ, սակայն որոշ ժամանակ անց տեղեկացանք, որ նա նույնպես չի կարող ներկայանալ»,- նշեց Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ վաղը կայանալիք նիստին քննարկվելու է նաեւ Չալաբյանին կալանավորելու հարցը։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի բնակարանում մայիսի 12-ի երեկոյան խուզարկություն էր կատարվել, ինչից հետո նրան ոստիկանները տարել են Արաբկիրի բաժանմունք։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ֆինանսապես շահագրգռելու կասկածանքով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին