Արտաքին 5 տարի առաջ - 20:30 16-06-2021

Պուտինը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանների՝ Մոսկվա և Վաշինգտոն վերադարձի ժամկետների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայում և Վաշինգտոնում Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանների վերադարձի կոնկրետ ժամկետների ճշտգրտման հարցը տեխնիկական խնդիր է: Ռուսաստանի ղեկավարն այս հայտարարությունն արել է մամուլի ասուլիսի ժամանակ Ժնևում Միացյալ նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո:

«Կոնկրետ ե՞րբ՝ վա՞ղը, մյուս օ՞րը․ սա զուտ տեխնիկական հարց է», - ասել է Պուտինը:

Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ Բայդենի հետ համաձայնության է եկել երկու պետությունների դեսպանների՝ իրենց ծառայության վայրեր` Մոսկվա և Վաշինգտոն վերադարձնելու հարցում:

Ռուսաստանի եւ Միացյալ նահանգների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 16-ին Ժնևում:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը մարտ ամսին մեկնել էր Վաշինգտոնից՝ Մոսկվայում խորհրդակցությունների համար, իսկ դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին հետ կանչելու պատճառը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններն էին Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի վերաբերյալ:

Դրանից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ Մոսկվան խորհուրդ է տվել Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին մեկնել Վաշինգտոն՝ «մանրամասն, լուրջ խորհրդակցությունների»: Ապրիլի 20-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է այն մասին, որ Սալիվանը որոշել է լքել Մոսկվան:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել