Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:17 03-04-2023

Ավելի լավ է մի քիչ երկար ժամկետ ասել, քան ասել և չանել. Ավինյանը զգուշացրեց ժամկետների նկատմամբ ուշադիր լինել

«Այսօրվանից բոլոր վարչական շրջաններում մեկնարկում են փոսալցման աշխատանքները». տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ժ/պ Խորեն Գրիգորյանը։ Նա տեղեկացրել է, որ մեկնարկել են նորոգման աշխատանքները։

Իսկ Նորք Մարաշ վարչական շրջանը Սարալանջին կապող այլընտրանքային ճանապարհի շինարարական մրցույթի բացումը նախատեսվում է մայիսի 2-ին:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչու է ձգձգվել մրցույթի հայտարարման ժամկետը, ինչին ի պատասխան Գրիգորյանն ասաց. «Քանի որ սա ոչ թե միջին նորոգում է, այլ հիմնանորոգման աշխատանքներ, ճանապարհի ամբողջական նախագծում պետք է իրականացվեր, որի պատճառով էլ աշխատանքները ձգձգվեցին»։

Նրա խոսքով՝ խոսքը հիմնականում 1.5 կմ ճանապարհի մասին է․ «Հողային աշխատանքները 1,5 ամիս կտևեն: Որոշակի հատված ունենք, որը հիմնականում լանջի վրա է, խնդրահարույց հարց այդ հատվածում ենք ունենալու»։

Տիգրան Ավինյանը զգուշացրեց ժամկետների նկատմամբ ուշադիր լինել. «Լավ է՝ միշտ ավելի երկար ժամկետ ասել, քան ասել ու չանել»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում