Արտաքին 5 տարի առաջ - 10:10 27-05-2021

ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին չմեկնել Բելառուս

ԱՄՆ պետդեպարտամենտը հորդորում է զերծ մնալ Բելառուս ուղևորություններից «օրենքների ընտրովի կիրառման, ձերբակալվելու վտանգի և կորոնավիրուսի համավարակի» պատճառներով:

«Բելառուսական իշխանությունները բերման են ենթարկել տասնյակ հազար մարդկանց, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների, ընդդիմադիր կուսակցություններին ներգրավվելու և քաղաքական ցույցերին մասնակցելու մեղադրանքով»,- ասվում է հրատարակության մեջ:

Բացի դրանից՝ Միացյալ Նահանգները նշում են, որ Բելառուսը կարող է չճանաչել երկքաղաքացիություն ունեցող անձանց ամերիկյան քաղաքացիությունը, ինչպես նաև հետաձգել հյուպատոսական մուտքը կամ հրաժարվել դրա տրամադրումից:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել Բելառուսում ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն