Արտաքին 5 տարի առաջ - 14:25 21-05-2021

Իսրայելի կառավարությունը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են հրադադարի մասին

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածում կրակի դադարեցմանը։ Այս մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները։

Ավելի վաղ իսրայելական և արաբական մամուլում հաղորդագրություններ էին հայտնվել, որ Իսրայելը եգիպտացի միջնորդին տեղեկացրել է կրակը դադարեցնելու մտադրության մասին: Լրագրողների տվյալներով՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է մայիսի 21-ից Իսրայելի գնդակոծումը դադարեցնելու պատրաստակամության մասին:

ՀԱՄԱՍ-ի աղբյուրը լիբանանյան լրատվամիջոցներին պատմել է, որ հրադադարը հնարավոր է դարձել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի զրույցից հետո: Բայդենն իբրև Նեթանյահուի վրա ճնշում է գործադրել։

Լրագրողները գրում են, որ միջնորդները պաղեստինցիներին խնդրել են առաջինը դադարեցնել կրակը։ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է առաջարկից և պահանջել, որ կողմերը միաժամանակ դադարեցնեն գնդակոծությունները:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին