Արտաքին 1 տարի առաջ - 19:47 15-10-2025

Պակիստանն ու Աֆղանստանը պայմանավորվել են 48-ժամյա հրադադարի մասին

Պակիստանը և Աֆղանստանը համաձայնության են եկել 48 ժամով դադարեցնել կրակը՝ երկու երկրների սահմանին վերջին օրերին տեղի ունեցած բախումներից հետո։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Պակիստանի ԱԳ նախարարությունը։

Նշվում է, որ հրադադարը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին՝ Աֆղանստանի թալիբան վարչակարգի խնդրանքով։

«Պակիստանի կառավարությունը և աֆղան թալիբների ռեժիմը փոխադարձ համաձայնությամբ որոշել են առաջիկա 48 ժամում դադարեցնել կրակը։ Այս ընթացքում կողմերը անկեղծ ջանքեր կգործադրեն՝ կառուցողական երկխոսության միջոցով գտնելու այս բարդ, բայց լուծելի խնդրի դրական լուծում»,- ասված է հայտարարության մեջ։

Վերջին օրերին Պակիստանի և Աֆղանստանի սահմանային շրջաններում տեղի են ունեցել զինված բախումներ, ինչի հետևանքով երկու կողմերն էլ ունեցել են զոհեր և վիրավորներ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի