Արտաքին 5 տարի առաջ - 11:40 18-05-2021

Հարիսը 2020 թ. վաստակել է Բայդենից գրեթե երեք անգամ շատ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, 2020 թ. վաստակել են 607.336 դոլար:

Նախագահի և նրա կնոջ հարկային հայտարարագրերը հրապարակվել են Սպիտակ տան կայքում:

Հաղորդվում է, որ զույգը վճարել է 157.414 դոլար դաշնային եկամտահարկ, ինչպես նաև 29.000 դոլար հարկ՝ Դելավեր, 443 ԱՄՆ դոլար՝ Վիրջինիա նահանգներին: Նրանք նաև 30.704 դոլար են նվիրաբերել բարեգործական նպատակներին, այդ թվում՝ 10.000 դոլար նվիրելով Բայդենի որդու՝ Բոյի անունը կրող հիմնադրամին, որը մահացել է 2015 թ.:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և նրա ամուսինը կարողացել են վաստակել 1.695.225 դոլար և վճարել 621.893 դոլար դաշնային եկամտահարկ: Բացի դրանից՝ նրանք 125.000 ԱՄՆ դոլար են տվել Կալիֆորնիայի հարկերի և 57.000 դոլար՝ Կոլումբիայի շրջանի համար: Բարեգործական նպատակների համար զույգը ծախսել է 27.000 դոլար:

Այսինքն՝ անցյալ տարի Հարիսը վաստակել է Բայդենից մոտ երեք անգամ շատ:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն