Մամուլ 5 տարի առաջ - 08:30 18-05-2021

Ավինյանի, Թորոսյանի ու Հարությունյանի դիրքերը ամրանում են ․Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կառավարությունում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի և նախկին նախարար, այժմ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի դիրքերը ամրանում են: Այս երեք անձինք են ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ մուտք ու ելք ունենում ու նրան զեկուցում երբեմն անցանկալի ինֆորմացիա: Կամաց-կամաց իշխանության ներսում այս թոփ եռյակի նկատմամբ լարվածություն է առաջանում:

Ըստ թերթի տեղեկությունների՝ Ավինյան-Թորոսյան-Հարությունյան խումբը տարբեր անձանց մասին այնպիսի ինֆորմացիաներ է տվել վարչապետին, որ դրա արդյունքում մարդիկ կա՛մ ազատվել են աշխատանքից, կա՛մ հայտնվել ՀՀ վարչապետի սև ցուցակում` շարքային աշխատակիցներից սկսած՝ մինչև ամենաբարձր պաշտոն ունեցող անձինք: Վերջիններս մշտապես դժգոհում են տարբեր նախարարների աշխատանքներից, իսկ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, օրինակ, արդեն նրանց թիրախում է:

Եռյակը որևէ կապ չի պահում իշխանական խմբակցության պատգամավորների հետ, ու շատերը սև ցուցակներում են հայտնվել նաև պատգամավորներից: Խիստ մշուշոտ է այսօրվա լուծարված խորհրդարանի ներկայացուցիչների մեծամասնության ապագան»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է