Արտաքին 5 տարի առաջ - 13:25 05-05-2021

Իսրայելը հարձակում է գործել Սիրիայում քաղաքացիական պահեստի վրա

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի Լաթակիայի շրջանում գտնվող պլաստիկե արտադրանքի քաղաքացիական պահեստին, հաղորդել է Սիրիայի SANA պետական գործակալությունը:

Գործակալության տվյալներով, Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ) ետ է մղել Իսրայելի հրթիռային հարվածները Լաթակիայում և Խամայում:

«Իսրայելական ագրեսիան ուղղված էր [Լաթակիա] շրջանի արվարձանում գտնվող պլաստիկ նյութերի քաղաքացիական պահեստի դեմ»,- նշվում է հաղորդագրությունում:

Սիրիան ապրիլի 22-ին հաղորդել էր, որ Ւսրայելը հրթիռային հարված է հասցրել «գրավված Գոլանի բարձունքների օդային տարածքից՝ խոցելով Դամասկոսի շրջակայքում գտնվող որոշ թիրախներ»: Հարձակման արդյունքում սիրիացի չորս զինվոր վիրավորվել է:

Իսրայելի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ Սիրիան Նեգևի անապատի ուղղությամբ արձակել է «երկիր-օդ» դասի հրթիռ, ինչից հետո Իսրայելը պատասխան հարված է հասցրել մարտկոցին, որից արձակվելէ արկը

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն