Մամուլ 5 տարի առաջ - 07:40 05-05-2021

Լարվածություն` իշխանական թիմում․ Իրավունք

«Ազգային ժողովում իրավիճակը գնալով ավել է լարվում: Իշխանական թիմի Նիկոլ Փաշինյանին հավատարիմ թևը, առաջիկա ներքաղաքական հնարավոր բոլոր սցենարները հաշվի առնելով, սկսել է կասկածել սեփական թիմում յուրաքան­չյուրին, թե ով որ փուլում կարող է դավա­ճանել իրենց:

«Իրավունքին» հասած տե­ղեկությունների համաձայն՝ իմքայլական պատգամավորները, այսպես ասած, հա­վատարմության քննություն են անցնում Աժ «Իմ քայլը» խմբակցության քարտու­ղար Հակոբ Սիմիդյանի, Փաշինյանի աներձագ-պատգամավոր Հրաչյա Հակո­բյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մոտ: Հենց նրանց է վերապահված խորհրդարանում ուսումնասիրել դաշտն ու համապատասխան տվյալներ փոխան­ցել «շեֆին»' իմքայլականների նախընտ­րական վարքագծի վերաբերյալ:

Ըստ էու­թյան, վերոնշյալ եռյակի բարի կամքից էլ կախված է, թե իմքայլական պատգամա­վորներից ովքեր կրկին կհայտնվեն ՔՊ-ի նախընտրական ցուցակի «չալաղաջ» տեղերում: Այս գործընթացներից լրիվ ինքնամեկուսացված է Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, և սա հաշվի առնե­լով էլ՝ իմքայլականներն աշխատում են հնարավորինս հեռու մնալ նրանից: Ար­դյունքում Աժ նախագահը զգում է իրեն խորհրդարանում, ինչպես Դանիել Դեֆոյի հերոս Ռոբինզոն Կրուգոն անմարդաբնակ կղզում, բայց առանց Ուրբաթի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան