ՄԱԿՈՒՆՑԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԿՀԱՄԱԴՐԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ. ԻՐԱՎՈՒՆՔ
copy image url

ՄԱԿՈՒՆՑԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԿՀԱՄԱԴՐԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ. ԻՐԱՎՈՒՆՔ

Մամուլ 4 տարի առաջ - 10:43 03-02-2021

««Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստա­տել էր լուրերն այն մասին, որ «օրակար­գում կա նման հարց», և հնարավոր է, որ ինքը նշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

Ըստ տրամաբանության, արդեն իսկ պետք է շրջանառվեին թեկնածուների անուններ, թե ով է փոխարինելու Լ. Մակունցին՝ խմբակցության ղեկավարի պաշտոնում: Սակայն, ինչպես մնացյալ հարցերում, այս հարցում ևս իմքայլականները տրամաբանությունից դուրս են:

«Իրավունքի» իշխանական աղբյուրները պնդում են, որ անգամ չի քննարկվում, թե ով է լինելու Մակունցին փոխարինողը, քանի որ բոլորի մոտ էլ ճամպրուկային տրամադրություններ են: Իշխող խմբակ­ցության պատգամավորները հիմա ավելի շատ մտազբաղ են, թե երբ են ձերբա­զատվելու պատգամավորական ման­դատներից և վերադառնալու իրենց նախկին կյանքին:

Իսկ նրանք, որոնք դեռ կարծում են, թե անելիք ունեն քաղաքա­կան դաշտում, ևս չեն ցանկանում վերց­նել ֆիկտիվ գոյություն ունեցող իշխող ուժի ղեկավարի պաշտոնը, որովհետև այն լինելու է բավականին կարճ և անշ­նորհակալ գործ: Վերին օղակներում ևս չեն պատրաստվում Լ․ Մակունցին փոխա­րինել մեկ այլ իմքայլականով: Պարզա­պես, Մակունցի նշանակումը կհամադրեն արտահերթ խորհրդարանական ընտրու­թյունների հետ, իսկ մինչ այդ խմբակցու­թյունում «դիրիժորությունը» «տակից» դե ֆակտո կստանձնի Նիկոլ Փաշինյանի վստահելի կադրերից, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված