copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:06 04-03-2021

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ ԴԻՏԱՐԿՄԱՄԲ՝ ԲԴԽ ՆԱԽԱԳԱՀԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի դիտարկմամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը քաղաքականացնում է դատական իշխանությունը:

«Իմ քայլը» խմբակցությունն ավելի շատ կենտրոնացել էր ԲԴԽ նախագահի հայտարարությունն ավելի հասկանալի դարձնելու վրա: Ցավոք, ԲԴԽ նախագահի պարզաբանումները ոչ միայն բավարար ու սպառիչ չէին, այլև վերահաստատեցին մեր մտահոգությունները, որ կանխամտածված ու քաղաքական էին: Լինելով մի մարմնի անդամ, որն ըստ Սահմանադրության պետք է ապահովի դատարանների և դատավորների անկախությունը, պարոն Վարդազարյանն իր գործունեությամբ որևէ կերպ չի նպաստել և չի նպաստում դատական իշխանության անկախության և քաղաքական զսպվածության երաշխավորմանը, ավելին՝ քաղաքականացրել ու քաղաքականացնում է դատական իշխանությունը»,- ասաց Մակունցը:

Մարտի 3-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը վստահեցրել է, որ ավելի վաղ դատավորներին ուղղված իր հայտարարությունը պարզապես եղել է զսպվածության և սթափության կոչ:

Ամենից շատ դիտված

11:10 Վանաձորում վթարի է ենթարկվել ՈՄԱ դասընթացի մասնակիցների ավտոմեքենան
08:20 Իշխանական շրջանակները խուճապի մեջ են․ Հրապարակ
20:15 Քառօրյա պատերազմում զոհված Սևակ Համբարձումյանի մայրը պնդում է, որ իր երկրորդ երեխան` 2006 թվականին լույս աշխարհ եկած Նոյը ողջ է․ shamshyan.com
07:18 Վաչագան Ղազարյանը կալանավորել է տվել իր աշխատակցին ու ստացել նրանից 40 մլն դրամ. Ժողովուրդ
12:30 Ի՞նչ կփոխվի Հենրիխ Մխիթարյանի բոյկոտի արդյունքում
08:35 Ադրբեջանը ցնծության մեջ է, ՀՀ կառավարությունն` անհաղորդ․ Հրապարակ
13:35 Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. մահացածն ու վիրավորը Մերձավան վարչական ղեկավարի հարազատներն են. shamshyan.com
07:43 Փաշինյանը պատժել է Մարուքյանին` կնոջ միջոցով. ազատել է աշխատանքից. Ժողովուրդ
22:06 Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ ճակատ ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ shamshyan.com
07:30 Շինարարությունը նոր է ավարտվել, բայց դպրոցը ցանկանում են քանդել. Ժողովուրդ