Արտաքին
Ադրբեջանը Աղավնոյում նռնակներ է հայտնաբերել
15:20 08-02-2023
Աղավնո գյուղի տարածքում իրականացվող «վերանորոգման և վերականգնողական աշխատանքների» ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է երեք ձեռքի նռնակ։
Չնայած ավերիչ երկրաշարժերին Էրդողանը ցանկանում է մայիսին ընտրություններ անցկացնել. Bloomberg
14:50 08-02-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չնայնած փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերին, որոնք ավերել են երկրի հարավ-արևելքում գտնվող շրջանների մեծ մասը, ցանկանում է մայիսին ընտրություններ անցկացնել։
Զուրաբիշվիլին Սաակաշվիլիին հորդորում է խոստովանել սեփական մեղքերը և հեռանալ քաղաքականությունից
14:00 08-02-2023
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով ներկայումս գտնվում է կալանքի տակ, կոչ է արել խոստովանել իր կողմից կատարված հանցագործությունները, հեռանալ։
Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանը վճռական է խաղաղության գործընթացը շարունակելու հարցում
13:00 08-02-2023
Բայրամովը հայտարարել է, որ չնայած «Հայաստանի սադրանքներին, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը, Ադրբեջանը վճռականորեն է տրամադրված խաղաղության գործընթացը շարունակելու հարցում։
Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել
12:49 08-02-2023
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Էրդողանը մեկնում է ավերիչ երկրաշարժերից տուժած նահանգներ
12:10 08-02-2023
Հաղորդվում է, որ Էրդողանը նախատեսում է համակարգել աղետի գոտում իրականացվող աշխատանքները։
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6234–ի
11:25 08-02-2023
Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։
Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի. ՌԴ ԱԳՆ
10:31 08-02-2023
Դժվարությունները ծագում են կողմերի հետ հավասարապես հեռու դիրքորոշում պահպանելու անհնարինության քաղաքական պատճառով։
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ովքեր և ում են նախընտրել ցավակցել՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ
00:30 08-02-2023
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 500-ի սահմանը, Սիրիայում մոտ 1800 զոհ կա։
Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում փլատակներում մնացած 3 հայերից լուր չկա
00:20 08-02-2023
Այս մասին հայտնել է թուրքական Artı Gerçek լրատվականի սյունակագիր Արիս Նալջըն՝ «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ։
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5434-ի
23:14 07-02-2023
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5434-ի, վիրավորներինը՝ 31777-ի, հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան։
Մոսկվան հայտնում է նոր բնակավայրերի գրավման մասին, Կիևն ակնարկում է, որ ուկրաինացիների սպասելիքները կարող են չարդարանալ
20:40 07-02-2023
Շոյգուն ասել է,որ Ուգլեդարում և Արտյոմովսկում ռազմական գործողությունները հաջողությամբ զարգացնում են։ Զելենսկու նախկին խորհրդականը նշել է, որ պատերազմի արդյուքները կարող են չգոհացնել ուկրաինացիներին։
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված 6 հայերի թիվը կարող է մեծանալ․ Բագրատ Էստուկյան
20:31 07-02-2023
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Թուրքիայում գործող «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
Գերմանիայի արտգործնախարարը կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը
19:30 07-02-2023
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ ապաշրջափակի Լաչինի միջանցքը։
Թուրքիայում շատերը կարծում են, որ երկրաշարժը արհեստական է. թուրքագետ
19:27 07-02-2023
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով թուրքական լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունից, ասաց․
Թուրքիայում ծաղրում են փլատակներում մնացած մարդկանց, երկրաշարժից տուժած շրջաններում զանգավածային թալան է սկսվել
18:40 07-02-2023
Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո որոշ մարդիկ զանգահարել և ծաղրել են փլատակներում մնացած քաղաքացիներին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ Milliyet պարբերականը։
Թեհրանը հերքում է Մոսկվայի հետ ԱԹՍ-ների համատեղ արտադրության գործարան կառուցելու մասին պնդումները
17:50 07-02-2023
Պաշտոնական Թեհրանը հերքում է լրատվամիջոցներում առկա այն տեղեկությունները, թե Ռուսաստանն ու Իրանը ծրագրում են անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության գործարան կառուցել։
Էրդողանը Թուրքիայի տասը նահանգներում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել
17:00 07-02-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել երկրի տասը նահանգներում, որոնք տուժել են նախօրեին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից։
Արևմուտքը ծնկի կիջնի. Կադիրովը հայտնել է, թե Ուկրաինայում երբ կավարտվի հատուկ ռազմական գործողությունը
16:20 07-02-2023
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը կավարտվի մինչև տարեվերջ։
Բայդենը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
15:50 07-02-2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։
Իրանը դժվարին իրավիճակում կանգնած է Թուրքիայի կողքին. Աբդոլլահյանը՝ Չավուշօղլուին
15:22 07-02-2023
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով առկա են նաև հայկական պատմական ժառանգության փլուզումներ. թյուրքագետ
14:51 07-02-2023
Թուրքիայի և Սիրիայի տարածքում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առկա են պատմական ժառանգության փլուզումներ։ Այս մասին տեղեկացնում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։
Թուրքիայում հայ երգչուհին և իր ամուսինը մնացել են փլատակներում
14:34 07-02-2023
Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով փլատակներում են մնացել նաև Դիարբեքիրի նահանգում (պատմական Տիգրանակերտ-խմբ) բնակվող հայ երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը։
Թբիլիսիի դատարանը մերժել է Սաակաշվիլիին ազատ արձակելու միջնորդությունը. Սաակաշվիլին որոշումը համարում է մահվան դատավճիռ
14:00 07-02-2023
Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ երեկոյան մերժել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առողջական պատճառներով ազատ արձակելու և գործը հետաձգելու վերաբերյալ նրա փաստաբանների միջնորդությունը։