Արտաքին
Թրյուդոն Կանադայի դրոշը բարձրացրել է Կիևում երկրի դեսպանատան վրա
20:55 08-05-2022
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այցելել է Կիև, որտեղ բարձրացրել է իր երկրի դրոշը դեսպանատան վրա։ Կիրակի օրը նախատեսվում է Կանադայի վարչապետի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Վաշինգտոնը հայտարարել է, որ կշարունակի հետախուզական տվյալներ փոխանցել Կիևին
20:12 08-05-2022
ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային ռազմական հետախուզության տվյալներ տրամադրել։ Կիևը կորոշի, թե ինչպես տնօրինի դրանք։
ԵՄ երկրները կրկին համաձայնության չեն եկել ռուսական նավթի ներմուծման արգելքի շուրջ
19:57 08-05-2022
Հունգարիան դեռևս հրաժարվում է աջակցել ռուսական նավթի գնման էմբարգոյին, իսկ պատժամիջոցների փաթեթի ընդունման համար անհրաժեշտ է, որ այն հաստատվի ԵՄ բոլոր երկրների կողմից։
Ջիլ Բայդենը հանդիպել է ուկրաինացի փախստականների հետ Սլովակիայում և Ռումինիայում
18:52 08-05-2022
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը Սլովակիայում հանդիպել է ուկրաինացի մայրերի և երեխաների հետ, որոնք ստիպված են եղել լքել Ուկրաինան պատերազմի պատճառով։
Պուտինն ուկրաինացիներին «խաղաղ և արդար ապագա» է մաղթել
18:12 08-05-2022
«Հայրենական մեծ պատերազմի ուկրաինացի վետերաններին անկեղծորեն մաղթում եմ հոգեկան տոկունություն, քաջառողջություն և երկարակեցություն, իսկ Ուկրաինայի բոլոր բնակիչներին՝ խաղաղ և արդար ապագա»,- գրել է նա։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Ֆինլանդիային և Շվեդիային խորհուրդ է տվել անդամագրվել ՆԱՏՕ-ին, քանի դեռ Պուտինը «զբաղված է» Ուկրաինայով
16:50 08-05-2022
Ռուսաստանը նախազգուշացրել է Ֆինլանդիային և Շվեդիային ՆԱՏՕ-ին միանալու հետևանքների մասին։
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 225 երեխա է զոհվել. Ուկրաինայի գլխավոր դատախազություն
16:33 08-05-2022
Ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր առնվազն 3280 խաղաղ բնակիչ է զոհվել, վիրավորվել է 3451 մարդ, որոնցից 231-ը մինչև 18 տարեկան երեխաներ են։
Ինչպես 1945-ին, հիմա էլ, հաղթանակը մերն է լինելու. Պուտին
15:57 08-05-2022
Պատերազմի վետերաններին ու Ուկրաինայի քաղաքացիներին ուղղված ուղերձում Պուտինն «ընդգծել է Հայրենական մեծ պատերազմում պարտվածների գաղափարները կրողների ռևանշի անթույլատրելիությունը»։
Միացյալ Իռլանդիայի կողմնակիցներն առաջին անգամ հաղթել են Հյուսիսային Իռլանդիայում կայացած ընտրություններում
15:32 08-05-2022
«Շին Ֆեյն»-ն ակնկալում է, որ առաջիկա 5 տարիներին հասարակական կարծիքը կփոխվի և Միացյալ Թագավորությունից Հյուսիսային Իռլանդիայի անջատման գաղափարը կպաշտպանի Իռլանդիայի բնակիչների մեծամասնությունը։
Ռամզան Կադիրովի եկամուտները նախորդ տարի նվազել են 14 անգամ
14:52 08-05-2022
Ո՛չ Ռամզան Կադիրովը, ո՛չ նրա կինը պաշտոնապես ոչ մի տրանսպորտային միջոց չունեն։
Գերմանիայում կանխատեսում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենասարսափելի սովը
14:03 08-05-2022
Ըստ ՄԱԿ-ի, 2022-2023 թվականներին սովյալների թիվն աշխարհում կարող է աճել 8-13 միլիոնով։
Թալիբները հրթիռներ են արձակել Տաջիկստանի ուղղությամբ
13:35 08-05-2022
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Բայկոնուր տիեզերակայանում երկու օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
12:57 08-05-2022
Բլոգերը հիմնականում նախկին ԽՍՀՄ երկրներում նկարահանված ճանապարհորդական տեսահոլովակներ էր հրապարակում։
Կրասնոյարսկի երկրամասում բռնկված հրդեհների պատճառով յոթ մարդ է զոհվել
12:20 08-05-2022
Բռնկված բոլոր հրդեհները տեղայնացվել են, 13 մունիցիպալ շրջաններում մարման աշխատանքները շարունակվում են, հաղորդել է ՌԴ ԱԻՆ-ը։
Ռոգոզինը ԿՀՎ ղեկավարին ասել է՝ «բորժոմի խմելու համար շատ ուշ է»
11:50 08-05-2022
Բորժոմի խմելու համար շատ ուշ է, միստր Բերնս։ Դժվար թե կարողանաք քողարկել ԱՄՆ-ի անմիջական մասնակցությունը մեր զինծառայողների սպանությանն ու հետախուզական տվյալների փոխանցմանը»,- գրել է Ռոգոզինը:
Հարավկորեական հետախուզության ղեկավարը Կիմ Չեն Ընին սառնասիրտ է անվանել
11:12 08-05-2022
Հարավկորեական հետախուզության ղեկավարը նշել է, որ երկրի նոր վարչակազմը պետք է ավելի զգույշ լինի «նախազգուշացնող հարվածի» կամ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների մասին խոսելիս:
Էստոնացի պատգամավորների մասնակցությամբ սկանդալ է առաջացել Ստրասբուրգի գիշերային ակումբի մուտքի մոտ
10:37 08-05-2022
Անվտանգության աշխատակիցը խնդրել է հանդերձարանում թողնել վերնազգեստը և վճարել դրա համար։ Եվրախորհրդարանի էստոնացի պատգամավորներից մեկն իբր ռասիստական արտահայտություններ է արել նրա հասցեին։
Թուրքիայում քննարկում են ՆԳ նախարարի և հայտնի քաղաքական գործչի միջև ծագած սկանդալը
10:08 08-05-2022
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն ավելի վաղ ուղիղ եթերում հայտարարել էր, որ «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը «Սորոսի ծնունդ է»։
Ուկրաինան սահմանափակել է հնդկաձավարի, բրնձի և վարսակի արտահանումը
22:25 07-05-2022
Այս մասին շաբաթ հայտարարել է Ուկրաինայի ագրարային քաղաքականության և պարենի փոխնախարար Տարաս Վիսոցկին։
«Ազովստալից» տարհանվել են բոլոր կանայք, ծերերն ու երեխաները
22:07 07-05-2022
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը Տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ բոլոր կանայք, երեխաները և տարեցները տարհանվել են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից։
Մահացել է ռուսական զորքերի կողմից օկուպացված Տոկմակի քաղաքապետը
20:53 07-05-2022
Նրա մահվան հանգամանքները դեռևս անհայտ են։ Ոչ պաշտոնական տեղեկություններով, դիտարկվում է ինքնասպանության վարկածը, գրում է թերթը։
Օդեսային հարվածել են 6 հրթիռով՝ ռազմավարական ավիացիայի կիրառմամբ
20:15 07-05-2022
Այս մասին ասվում է Ուկրաինայի «Հարավ» օպերատիվ հրամանատարության հայտարարության մեջ:
Կրասնոյարսկի մարզում հրդեհների պատճառով արտակարգ դրություն է մտցվել
19:29 07-05-2022
Նախնական տվյալներով, այս պահի դրությամբ Կրասնոյարսկի գյուղերում հինգ մարդ է մահացել։
Սև ծովում գազի պաշարները 45 տարի կծածկեն համաշխարհային պահանջարկը. Յըլդըրըմ
18:49 07-05-2022
Ինչպես հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահը, Սև ծովում բնական գազի պաշարներն այժմ գնահատվում են 540 միլիարդ խորանարդ մետր: