Արտաքին 4 տարի առաջ - 16:12 16-10-2022

Բայդենը քննադատել է Թրասի կառավարության տնտեսական ծրագիրը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սխալ է համարել վարչապետ Լիզ Թրասի գլխավորած բրիտանական կառավարության տնտեսական աջակցության ծրագիրը:
Այս մասին, news.am-ի փոխանցմամբ, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Ես միակը չեմ, ով դա սխալ է համարում», - ասվում է Բայդենի ուղերձում։

ԱՄՆ-ի առաջնորդը կարծում է, որ Թրասի նախաձեռնության արդյունքը «կանխատեսելի է» եւ ընդգծում, որ համաձայն չէ նրա հետ։
Բրիտանական կառավարությունը, Թրասի գլխավորությամբ, բախվել է տնտեսությանն աջակցելու նոր ծրագրի վերաբերյալ քննադատությունների տարափին եւ կա մտավախություն, որ կառավարությունը կավելացնի պետական ​​պարտքի չափը՝ դրա իրականացման համար:

Ծրագիրը խորհրդարանում ներկայացրել է ֆինանսների նախարար Կվազի Կվարթենգը՝ կոչ անելով զանգվածային կերպով կրճատել հարկերը: Դրանից հետո, բրիտանական հնգամյա պետական ​​պարտատոմսերի եկամտաբերությունը 2008 թվականի համեմատ բարձրացել է մինչեւ 4,6% առավելագույն մակարդակի, ինչը արժեթղթերի պահանջարկի նվազման ցուցանիշ ե։ Այս առումով ֆունտը կտրուկ անկում է ապրել եւ առեւտրի ընթացքում ընկել՝ պատմական նվազագույնի` մեկ ֆունտի դիմաց 1, 054 դոլար:

Ուրբաթ օրը Կվարթենգը, Թրասի խնդրանքով, հրաժարական է տվել։ Դրանից հետո բրիտանական կառավարությունը հայտարարել է՝ Ջերեմի Հանթին պաշտոնում նշանակելու մասին։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա