Արտաքին
Խորվաթիայում թուրքական թզի չիրը հանվել է վաճառքից՝ թունավոր նյութերի պատճառով
10:26 29-05-2022
Այս արտադրանքում հայտնաբերվել է աֆլատոքսինների և միտոքսինների բարձր պարունակություն, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու լյարդի վրա:
Ուկրաինան ավելի քան 6.7 միլիոն մարդ է լքել ճգնաժամի սկզբից ի վեր. ՄԱԿ
10:00 29-05-2022
Երկիրը լքած Ուկրաինայի քաղաքացիների մեծ մասը տեղափոխվել է Լեհաստան՝ 3.581.612 մարդ:
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար փող ունի, իսկ դպրոցների պաշտպանության համար՝ ոչ. Թրամփ
23:43 28-05-2022
Թրամփն ասել է, որ չի հասկանում, թե ինչպես է կառավարությունը 40 միլիարդ դոլար հատկացնում Ուկրաինային, բայց երեխաներին պաշտպանելու հնարավորություն չունի:
Մակրոնն ու Շոլցը կոչ են արել Պուտինին ազատ արձակել «Ազովստալի» բանտարկյալներին և «լուրջ բանակցություններ» սկսել Զելենսկու հետ
22:07 28-05-2022
Շոլցն ու Մակրոնը «պնդել են, որ պետք է անհապաղ զինադադար հաստատել և դուրս բերել ռուսական զորքերը»:
Առաջին ռուսական նավը սկսել է Մարիուպոլի նավահանգստից մետաղի բեռնումը
21:33 28-05-2022
Կիևը հաստատել է, որ Մարիուպոլի նավահանգստում ռուսական նավ է բեռնվում՝ դա որակելով որպես թալան:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պատճառով սովյալների թիվը կավելանա 18 միլիոնով
21:13 28-05-2022
Ուկրաինայի նավահանգիստներում արգելափակված են 6 միլիոն տոննա հացահատիկ և գրեթե 14 միլիոն տոննա եգիպտացորեն, իսկ 55 զարգացող երկրներից առնվազն 36-ը կախված են ուկրաինական և ռուսական ցորենի արտահանումից:
ԱՄՆ-ում Զելենսկու պահանջը ԵՄ-ին անիրագործելի են համարել
20:58 28-05-2022
Նյութում նշվում է, որ ԵՄ-ն բարեգործական կազմակերպություն չէ, և այս միության ընդլայնումը մարդասիրական ակցիա չէ։
Թուրքիան մտադիր է 2023 թ. առաջին եռամսյակում սպառել Սև ծովի գազը
20:34 28-05-2022
Այս մասին գրում է թուրքական Star օրաթերթը։
Վարանդայի շրջանում ականի վրա ադրբեջանցի է պայթել
20:07 28-05-2022
Նշվում է, որ 23-ամյա Խայալ Աբդուլլաևը բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել։
Մակրոնը և Շոլցը հայտարարել են հացահատիկի արտահանման համար Օդեսայից շրջափակումը վերացնելու անհրաժեշտության մասին
19:12 28-05-2022
Այս մասին նրանք ասել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում:
Իրանը Պարսից ծոցում կալանել է հունական երկու նավթային լցանավ
18:43 28-05-2022
Հունաստանի ԱԳՆ-ն նոտա է հղել Աթենքում Իրանի դեսպանին՝ նավերի գրավման հետ կապված։
Պուտինը երկքաղաքացիության մասին համաձայնագիր է ստորագրել Հարավային Օսիայի հետ
18:32 28-05-2022
Պարզեցված կարգով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար դիմում կարող է ներկայացնել հանրապետության 18 տարին լրացած ցանկացած աշխատունակ բնակիչ:
Պորոշենկոյին մեկ օրում երկրորդ անգամ են մերժել մեկնել Ուկրաինայից
18:16 28-05-2022
Մայիսի 27-ին Պորոշենկոյին թույլ չեն տվել մեկնել Լեհաստան, քանի որ սահմանապահները չեն կարողացել կարդալ նախկին նախագահի փաստաթղթի QR կոդը։
Լիմանում մարտեր են ընթանում. ռուսական զորքերը չեն գրավել քաղաքը. Ուկրաինայի ՊՆ
17:06 28-05-2022
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հերքել է Դոնեցկի մարզի Լիման քաղաքի գրավման մասին Ռուսաստանի հայտարարությունները։
Պուտինը ստորագրել է պայմանագրայինների համար տարիքային շեմը չեղարկող օրենքը
16:48 28-05-2022
Նախկինում ռուսներն իրենց առաջին պայմանագիրը կարող էին կնքել 18-ից 40 տարեկանում, օտարերկրյա քաղաքացիները՝ ոչ ուշ, քան 30 տարեկանում:
Պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 242 երեխա. Ուկրաինայի գլխավոր դատախազ
16:07 28-05-2022
Ուկրաինայի գլխավոր դատախազի տվյալներով՝ Ռուսաստանի զինված ագրեսիայի պատճառով Ուկրաինայում տուժել է ավելի քան 682 երեխա. 242 երեխա զոհվել է, ավելի քան 440-ը՝ վիրավորվել։
Գերմանական Wella ընկերությունը հեռանում է Ռուսաստանից
15:38 28-05-2022
Wella-ն Ռուսաստանում աշխատել է 28 տարի, ընկերությանը բաժին է ընկել մազի ներկերի շուկայի 40 տոկոսը։
Սկանդալ Թբիլիսիում՝ Le Figaro-ի հոդվածի պատճառով. Վրաստանի իշխանություններն այն անվանել են «պատվերով»
15:17 28-05-2022
Վրաստանին նվիրված հոդվածը, որ հրապարակվել է ֆրանսիական Le Figaro պարբերականում, Վրաստանի կառավարությունն անվանել է «կեղտոտ հակապետական սադրանք»:
ՌԴ ուժայինները կստուգեն եվրոպական բանկերում Չուբայսի թաքցրած հաշիվների մասին տեղեկությունը. ՏԱՍՍ
14:54 28-05-2022
Ինչպես նշում է գործակալությունը, «Չուբայսի շրջապատից վկաները հարցաքննվում են» ՌԴ ուժայինների կողմից։
ՆԱՏՕ-ի հարցով Ֆինլանդիայի և Շվեդիայի հանդիպումը Թուրքիայի հետ արդյունք չի տվել
14:34 28-05-2022
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Շվեդիայից և Ֆինլանդիայից ակնկալում է ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցության դադարեցում։
ԱՄՆ-ն Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր կմատակարարի․ NYT
14:00 28-05-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է Ուկրաինա ուղարկել համազարկային կրակի մի քանի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ), հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Խերսոնի շրջանը փակել է սահմանները Ուկրաինայի կողմից վերահսկվող շրջանների հետ
13:38 28-05-2022
Խերսոնի շրջանի սահմանը Ուկրաինայի կողմից վերահսկվող շրջանների հետ փակ է, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ռուսաստանի կողմից նշանակված՝ «Խերսոնի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի» ղեկավարի տեղակալը։
Դոնբասը կրկին ուկրաինական կլինի․ Զելենսկի
12:57 28-05-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գիշերային ուղերձում խոստացել է, որ Դոնբասը կրկին ուկրաինական է լինելու։
Նա Դոնբասում ստեղծված իրավիճակն անվանել է «շատ, շատ բարդ»:
Oxford Economics-ի փորձագետը նշել է ռուբլու ամրապնդման հիմնական պատճառը
11:18 28-05-2022
Մայիսի սկզբին Bloomberg-ը ռուբլին անվանել էր լավագույնը աշխարհի խոշորագույն արժույթների մեջ՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդման առումով։ Դրան նպաստել են կապիտալի վերահսկմանն ուղղված միջոցառումները։