Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ ներկայացնելով իր պատկերով ստեղծված երեք մետր բարձրությամբ ռոբոտը։
«Bio Pop 2: Bianca Is My Baby Doll» անվանումը կրող արվեստի նախագիծը ստեղծվել է հինգ տարվա ընթացքում և Սենսորիի մեխանիկական ինքնանկարն է՝ շարժման 25 առանցքով։ Ռոբոտը կկարողանա խոսել արտիստուհու սեփական ձայնով և պատասխանել այցելուների հարցերին։
Սակայն ինստալյացիայի ամենաանսովոր պայմանն այն է, որ ռոբոտի հետ շփվելու համար այցելուները պետք է ծնկի իջնեն նրա առջև։
Նախագիծը ներկայացվում է որպես արվեստի գործ, որն անդրադառնում է արհեստական ուժին, ազդեցությանը և այն հարցին, թե ում առաջ է պատրաստ մարդը ծնկի իջնել։
Ցուցահանդեսի բացումը նախատեսված է դեկտեմբերի 14-ին՝ Նյու Յորքում։ Նոր նախագիծն արդեն բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում․ ոմանք այն համարում են ինքնատիպ արվեստ, իսկ մյուսները տարակուսած են ծնկի իջնելու պահանջից։