Ավելին 13 ժամ առաջ - 11:55 25-11-2026

Քիմ Քարդաշյանը զղջում է հղիության տարիների իր կերպարների համար

Ռեալիթի շոուի աստղ և SKIMS ապրանքանիշի հիմնադիր Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ մինչ օրս զղջում է առաջին հղիության ընթացքում իր ընտրած հագուստի համար։

Աստղի խոսքով՝ այդ շրջանի նորաձևությունը, հատկապես բարձրակրունկների մշտական կրումը, բավական ծանր հիշողություններ է թողել։

Elle ամսագրին տված հարցազրույցում, «All's Fair» նախագծի գործընկեր Նիսի Նեշ-Բեթսի հետ զրույցի ընթացքում, 46-ամյա Քարդաշյանը նշել է, որ իր նորաձևության ամենամեծ ափսոսանքը դստեր՝ Նորթի հետ հղիության շրջանն է։

Նա պատմել է, որ այդ ժամանակ գրեթե երբեք չէր հրաժարվում բարձրակրունկներից, նույնիսկ հղիության վերջին ամիսներին, երբ ոտքերն ուժեղ այտուցվում էին։ Քիմը հիշել է մի դեպք, երբ կոշիկը հանելուց հետո ոտքի վրա հստակ տեսանելի էին մնացել սեղմվածության հետքերը։

«Այն ժամանակ կամ բարձրակրունկներ էին, կամ ոչինչ։ Սպորտային կոշիկներն ու փողոցային ոճը դեռ նորաձև այլընտրանք չէին։ Այդ շրջանն իսկապես ծանր հետք է թողել իմ հոգում։ Հիշելիս նույնիսկ կարող եմ լաց լինել»,- խոստովանել է աստղը։

Քարդաշյանի խոսքով՝ միայն երկրորդ հղիության ընթացքում՝ որդու՝ Սեյնթի սպասելիս, նա որոշ չափով փոխել է իր ոճն ու ավելի հարմարավետ հագուստ նախընտրել։

Սա առաջին դեպքը չէ, երբ Քիմը խոսում է առաջին հղիության ընթացքում ունեցած դժվարությունների մասին։ Նա նախկինում պատմել է նաև արտաքին տեսքի պատճառով հանրային կոշտ քննադատության և լրատվամիջոցների ճնշման մասին՝ նշելով, որ հաճախ փակվում էր տանը և լաց լինում։

«Ես դժվարությամբ էի հաղթահարում հղիությունը։ Ինձ դուր չէր գալիս ոչ այն, թե ինչպես էի տեսք ունենում, ոչ էլ այն, թե ինչպես էի ինձ զգում»,- ավելի վաղ խոստովանել էր Քարդաշյանը։

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
13:30 4.9 միլիոն դրամ՝ վարչապետի խորհրդականի ՀԿ-ին
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան
07:41 Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ «Ժողովուրդ»
10:00 Ինքնիշխանություն՝ ըստ ՔՊ-ի. ՀԿԵ տնօրենների խորհրդում ՀՀ-ն այլևս ներկայացուցիչ չունի