Ուղիղ եթեր
Ներքին 52 րոպե առաջ - 15:44 29-10-2026

Պարոն Փաշինյան, դուք, որպես հայկական բլոգոսֆեռայի ռահվիրա պետք է հասկանաք, որ ձեզ հագցրել են. Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․​

«Պարոն Փաշինյան… Մի թեթև աչք անցկացրեցի Կիրակոսյան Նարեկի պատրաստած ռեպորտաժին COP-ի աուդիո-վիդեո բովանդակության ծառայության ծախսերի հետ կապված: Մոտ 225 միլիոն դրամ: Վստահ պնդում եմ, որ դուք 3-4 անգամ ավել գումար եք հատկացրել մի կոնտենտի վրա, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի:​

Ավելին, ուսումնասիրեք COP 17-ի YouTUBE-յան էջը և կտեսնեք, որ ընդամենը 150 հետևորդ ունեցող էջի ամենաշատ դիտում ունեցող հոլովակը ունի 15 օրում 2.8 միլիոն դիտում ու ԸՆԴԱՄԵՆԸ 72 լայք և ՄԵԿ քոմենթ, որտեղ գրված է «ափսոս, որ թիթեռը բնական չէ»:

Խնդալու է չէ՞, բնությանը վերաբերող հոլովակում թիթեռը ԱՆԻՄԱՑԻԱ Է:

Դիտումների քանակը խոսում է զուտ ԱՆՆՊԱՏԱԿ ՎԱՏՆՎԱԾ գովազդի մասին, որը մարդկանց հետաքրքիր չի եղել: Առանց գովազդի նյութերի դիտումները չեն անցնում 400-500 դիտումը: Դուք, որպես հայկական բլոգոսֆեռայի ռահվիրա պետք է հասկանաք, որ ձեր լեզվով ասած ձեզ ՀԱԳՑՐԵԼ ԵՆ, կամ փայ են տվել ձերոնց:

Ի դեպ հագցրել են բոլոր ծառայությունների գների մեջ՝ հոլովակներից մինչև ֆիլմեր: ​Լավ օր եմ մաղթում, մերսի մայրաքաղաքում ցերեկային թեթև երթևեկության համար»:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան