Ներքին 4 ամիս առաջ - 22:18 22-05-2026

Իրեն արտաքին դիվանագիտության ռահվիրա հռչակած Փաշինյանը գնահատականներ է տվել Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը

Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Սեփական զրոյական կետից բանակցությունները սկսած և 26 տարվա բանակցային պրոցեսը տապալած Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ իրեն արտաքին դիվանագիտության ռահվիրա է հռչակել ու գնահատականներ տվել Գագիկ Ծառուկյանի խաղաղության երաշխավոր երկրների շարքում Պակիստանը նշելու վերաբերյալ հայտարարությանը։

Նախ՝ Գագիկ Ծառուկյանը Պակիստանը նշել է բազմաթիվ այլ ազդեցիկ գերտերությունների՝ ԱՄՆ–ի, ՌԴ–ի, Չինաստանի հետ ի թիվս այլ երկրների, երկրորդ՝ երևի անթիվ–անհամար խորհրդականներդ մոռացել են քեզ զեկուցել, որ մեր հարևան ու եղբայրական Իրանում ծավալված իրանա–ամերիկյան պատերազմը կասեցնող և խաղաղություն բերող հիմնական միջնորդը հենց Պակիստանն է։ Հենց Պակիստանը, լինելով ատոմային տերություն, ունի մեծ ազդեցություն Ադրբեջանի վրա և նոր պատերազմի կանխման, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների զսպման գործում կարող է լինել լուրջ դերակատար։ Սրանից զատ՝ Հայաստանի Հանրապետությունը վերջերս է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Պակիստանի հետ, թերևս հասկանալով նույնիսկ բարդ երկրների հետ հաղորդակցության դիվանագիտական ուղիներ ունենալու կարևորությունը։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երբեմն հենց կողմերից մեկի ռազմավարական գործընկերներն են կարողանում կանխել առավել վտանգավոր ուժային արկածախնդրությունը և զսպել առավել արմատական մոտեցումները։

Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը պետք է մնա պետության անվտանգությունը՝ բոլոր արդյունավետ դիվանագիտական և միջազգային գործիքների միջոցով։

Այո՛, մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ և՛ Իրանի, և՛ ԱՄՆ–ի, և՛ ՌԴ–ի, և՛ Չինաստանի և բոլոր այն երկրների հետ, որոնք կարող են նպաստել երաշխավորված խաղաղություն ունենալու մեր տեսլականի կենսագործմանը, որտեղ բացարձակ առաջնահերթությունը կլինի Հայաստանն ու Հայաստանի անվտանգությունը։

Մեր համար դիվանագիտությունն արկածախնդրություն չէ, երբ միջազգային կարևորագույն բանակցությունների ժամանակ խոսում ես այլ բան, իսկ արդեն Հայաստանում՝ արմատապես այլ բան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի