Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:04 27-03-2025

Պարոն Աղազարյան, դուք տաշեղ եք, հիշեք՝ ինչ կարող էր լինել ձեզ հետ զուգարանում․ ԱԺ-ում կրքերը թեժացան

նդդիմությունը լծվել է պարոն Աղազարյանի պաշտպանությանը: Դաշնակցության և պարոն Աղազարյանի հարաբերությունները մի տեսակ հիշեցնում են լատինամերիկյան սերիալները:

Պարոն Աղազարյան, ասում եք՝ ձեզ ենթարկում են քաղաքական հետապնդման, որ ճնշումներ են գործադրում, ասում եք, որ Հայաստանում, ըստ էության, ավտորիտարիզմ է ձևավորվում, և այլն: Եկեք նայենք փաստերին: Դուք հրաժարվել եք կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հորդորը, հրաժարվել եք դնել Ձեր պատգամավորական մանդատը, դրանից հետո ակտիվորեն իրացրել եք ազատ խոսքի Ձեր իրավունքը ժողովրդավարական երկրում, հետո հիմնադրել եք կուսակցություն, կուսակցության համագումար եք արել և հիմա մտել եք քաղաքական պայքարի մեջ ու հայտարարում եք, որ մասնակցելու եք քաղաքական գործընթացների ու թույլ չեք տալու, որ ներկա իշխանությունը վերարտադրվի:

Սա ավտորիտարի՞զմ է: Սա դասական ժողովրդավարություն է: Բռնապետության մեջ այդպե՞ս է լինում»,- ասաց Կոնջորյանը:

Նա Աղազարյանին խորհուրդ տվեց պատկերացնել, թե Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ի՞նչ տեղի կունենար իր հետ, եթե նա, օրինակ՝ հանկարծ համարձակվեր չկատարել իշխանության հորդորը ու վայր չդներ մանդատը:

«Սա դասական ժողովրդավարություն է, պարո՛ն Աղազարյան, ոչ թե ավտորիտարիզմ, և այդ դասական ժողովրդավարության համար, եթե որևէ անձ կա, որին Դուք ամենաշատը պիտի պարտական լինեք, այդ անձը Նիկոլ Փաշինյանն է, որին դուք ասում էիք, որ իրեն ճանաչելուց հետո նոր սկսել եք հավատալ Քրիստոսին»,- հավելեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ Աղազարյանն այսօր ունի պաշտպանվելու բոլոր իրավունքները:

«Պարոն Աղազարյան, դուք էն տաշեղն եք, որով ընդդիմությունն ուզում է կրակ վառել, էդ էն կրակն է, որով ուզում են ՀՀ պետականությունը հրդեհել»,- ասց ՔՊ-ականը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկում են Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը