Ուղիղ եթեր
Ներքին 51 րոպե առաջ - 13:44 28-10-2026

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգվել և արդիականացվել են Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները։

Գյումրու դրամատիկական թատրոնն այս տարի տոնում է իր հիմնադրման 161-ամյակը։ Ակտիվ ստեղծագործական ընթացք, նոր պրեմիերաներ, Հայաստանի տարբեր մարզերից հրավիրված ռեժիսորներ. թատրոնը տարեկան հյուրընկալում է տասնյակ հազարավոր հանդիսատեսի, որոնցից մոտ 32.000-ը երեխաներ են։

Մշակութային ակտիվ կյանքին զուգահեռ թատրոնում տարիներ շարունակ առկա էր ենթակառուցվածքների խնդիր․ հանդիսատեսի համար նախատեսված սանհանգույցները վերջին անգամ վերանորոգվել էին 25-26 տարի առաջ։ Ֆասթ Բանկի նախաձեռնությամբ այս թատերաշրջանում թատրոնն իր հանդիսատեսին կընդունի ամբողջովին վերանորոգված և արդիականացված ենթակառուցվածքներով:

Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանը կարևորել է մասնավոր ընկերությունների ներդրումը հատկապես մարզերի մշակութային օջախներում․ «Սա առաջին դեպքն է, երբ մենք չենք դիմել մասնավորին, մասնավորն է եկել ու առաջարկել: Մենք շատ շնորհակալ ենք և շատ ենք կարևորում, որովհետև հատկապես մարզերում շատ կարիք կա նման ներդրման պետական սեկտորում», - ասել է նա:

Բանկի նախաձեռնության շնորհիվ Գյումրու թատրոնի հազարավոր այցելուներ այսուհետ ապահովված կլինեն ժամանակակից ու արժանապատիվ պայմաններով, ինչը ևս մեկ քայլ առաջ է մարզերում համաչափ զարգացում և հարմարավետ միջավայր ձևավորելու ճանապարհին։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է
14:57 Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կրկին կվարեն փոդքասթը. դատարանը վերացրել է վարչական վերահսկողությունը