Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կից տեսանյութ տեղադրելով.
«Նոր բացահայտումները ցույց են տալիս, որ Պեգասուս լրտեսական ծրագրի փոխարինող է հայտնվել, որով հարձակվում են նաեւ Հայաստանի վրա։ Ու մեկ էլ նոր դերակատար ունենք, Ղազախստանը»,- գրել է նա:
Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ Ադրբեջանը շարունակում է լրտեսական ծրագրերով հետևել ՀՀ քաղաքացիների հեռախոսներին:
«Կհիշեք, որ ադրբեջանցիք աջուձախ Հայաստանում բոլորին վարակում էին հատուկ լրտեսական ծրագրերով՝ Պեգասուս կոչվող, հեռախոսներից կորզում էին տեղեկատվություն, դա սկսվեց պատերազմի ժամանակ, ահռելի քանակով ա կիրառվել իսրայելական ծրագիրը, բայց տարօրինակ ձևով 2024 թվականից տեսնում էինք, որ չկա էլ Պեգասուս: Բայց մյուս կողմից Ադրբեջանն էն դեպքը չի, որ ձեռքերը ծալի, լրտեսական տեղեկատվություն չհավաքի: Մեր կոլեգաները քանի օր առաջ հայտնաբերեցին իսրայելական ընկերության կողմից վարակման նոր ձև, և Հայաստանը նույնպես կա, պետական կառույցներն են վարակել, առնվազն փորձել, նաև նոր դերակատար ա հայտնվել՝ Ղազախստանը»,- նշու է փորձագետը:
Տեսանյութ: