Արտաքին 40 րոպե առաջ - 17:06 17-10-2026

Ֆրանսիայում բախումներ են ցուցարարների և ոստիկանության միջև. 40 անձ ձերբակալվել է

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում այսօր զանգվածային բողոքի ցույցեր են՝ ընդդեմ թանկացումների, սոցիալական անհավասարության և կրթական համակարգի խնդիրների։

Փարիզում և Մարսելում ցուցարարների ու ոստիկանների միջև արդեն բախումներ են տեղի ունեցել, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, 40 անձ ձերբակալվել է։

Կազմակերպիչների տվյալներով՝ ամբողջ երկրում նախատեսված է ավելի քան 600 ցույց։

Ամենից շատ դիտված