Ներքին 34 րոպե առաջ - 17:27 17-10-2026

Ադրբեջանական կողմի հետ կապված տեղեկատվություն չունենք, այստեղի պատկան մարմինների հետ ենք կապի մեջ. Զառա Ամատունի

ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտնել էր, որ որոշ ժամանակ դեռևս կմնա Հայաստանում, իսկ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ զինծառայողին ադրբեջանական կողմը չի պահանջել։

168.am-ն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե արդյո՞ք ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ ՀՀ-ում իր քաղաքացուն այցելելու համար, ինչին ի պատաստան՝ Զառա Ամատունին փոխանցեց.

«Ադրբեջանական կողմի հետ կապված որևէ հատուկ տեղեկատվություն չունենք։ Կարող եմ միայն ասել, որ այստեղի պատկան մարմինների հետ ենք կապի մեջ՝ մեր առաքելության շրջանակներում տեսակցել անձին։ Այս պահին ընթացքի մեջ է մեր միմյանց հետ շփումները պատկան մարմինների հետ, որևէ այլ զարգացումներ չունենք։

Համաձայն մեր առաքելության, բնականաբար, կարող ենք այս գործողությունն իրականացնել։ Հրապարակայնորեն որևէ այլ բան այս պահին չեմ կարող ասել»։

Ամենից շատ դիտված