Ներքին 52 րոպե առաջ - 15:56 17-10-2026

Լոռու մարզպետի կողմից վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման հարցով «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ Լոռու մարզպետի կողմից վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման հարցով
Հոկտեմբերի 25-ին ավագանու ընտրություններ են տեղի ունենալու Ստեփանավան համայնքում։

ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի վերջին փոփոխություններով Ստեփանավան խոշորացված համայնքը միավորվում է Լոռի Բերդ խոշորացված համայնքին։ Այս համայնքում ընտրություններին մասնակցում է 5 ուժ։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Լոռի բերդ համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանը, իսկ Ստեփանավան համայնքի գործող ղեկավար Արմեն Գրիգորյանը գլխավորում է «Գործարար» կուսակցության ընտրական ցուցակը։

Անկախ դիտորդը նախընտրական քարոզչության մշտադիտարկման շրջանակում արձանագրել է, որ 2026 թ. հոկտեմբերի 8-ից 15-ը Լոռու մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում մարզպետ Արեն Մկրտչյանը ներկայացնում է Լոռի Բերդ համայնքում իրականացված ծրագրերն ու փոփոխությունները՝ Ստեփանավան համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արայիկ Ներսիսյանի ուղեկցությամբ։

Միաժամանակ, սակավաթիվ են այլ համայնքների մասին հրապարակումները, և ի սպառ բացակայում են հրապարակումներ ներկայիս Ստեփանավան համայնքի բնակավայրերի վերաբերյալ, թեև նույն տրամաբանությամբ այդ բնակավայրերում ևս իրականացվել են աշխատանքներ։

Այս տարբերակված մոտեցումը նկատելի էր նաև սեպտեմբեր ամսվա ընթացքում, երբ սեպտեմբերի 27-ի ավագանու ընտրություններին ընդառաջ մարզպետարանի պաշտոնական էջում գերակշռում էին Թումանյան համայնքում իրականացված և նախատեսվող բարեփոխումները ներկայացնող նյութեր՝ համայնքի ղեկավար և ընտրություններում թեկնածու Սուրեն Թումանյանի մասնակցությամբ։

Դաշինքի գնահատմամբ՝ պաշտոնատար անձի կողմից իր ղեկավարած կառույցի պաշտոնական տեղեկատվական ռեսուրսի նման օգտագործումը միտված է իր կուսակցության թեկնածուին ընտրություններում առավելություն ապահովելուն և անհավասար պայմաններ ստեղծում ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի համար։

Անկախ դիտորդը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և վերադաս հանձնաժողովին՝ ներկայացնելով արձանագրված դեպքերի վերաբերյալ փաստերն ու նյութերը և խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։

Ընտրական հանձնաժողովների կողմից համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում Անկախ դիտորդը վարչական պատասխանատվության հարցով կդիմի վարչական դատարան։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է