Ուղիղ եթեր
Արտաքին 53 րոպե առաջ - 20:37 01-10-2026

Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է «Միության ուժը – 2026» զորավարժության «Հատուկ դիտորդի օրվա» միջոցառումներին:

Զորավարժությունն անցկացվում է Շուշիում՝ Ադրբեջանի, Թուրքիայի ու Ուզբեկստանի համատեղ մասնակցությամբ։

Թուրքիայի պաշտպանության նախարարության սոցցանցի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարար Գյուլերը Շուշի է մեկնել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուի, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջումենթ Թաթլըօղլուի, ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Մեթին Թոքելի և ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Ռաֆեթ Դալքըրանի ուղեկցությամբ։

«Նախարար Յաշար Գյուլերը Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ միասին ուսումնասիրել են զորավարժության տարածքում ցուցադրված, ինչպես նաև զորավարժության ընթացքում կիրառված զենք-զինամթերքն ու տեխնոլոգիաները»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
23:20 Իսրայելը չի բացառել՝ Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով
22:41 Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
22:58 Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են տղամարդու, որի մոտ հայտնաբերել են թմրամիջոցի փաթեթներ. ՆԳՆ