Իսրայելը չի բացառել այն վարկածը, որ Flydubai ավիաընկերության ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով, հայտնում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների սցենարով հարձակման վարկածը քննության հիմնական ուղղություններից մեկն է։
Ենթադրվում է, որ թիրախը կարող էր լինել Թել Ավիվի բարձրահարկ շենքերից մեկը։