Ներքին 1 ժամ առաջ - 22:58 30-09-2026

Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են տղամարդու, որի մոտ հայտնաբերել են թմրամիջոցի փաթեթներ. ՆԳՆ

Սոցցանցում տարածվում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալում մի տղամարդու։

Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են թմրամիջոցի փաթեթներ։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը մեր ամենօրյա աշխատանքն է, որը շարունակվելու է նույն հետևողականությամբ»,- նշել է նա։