Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 19:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ խոշորացված համայնքի Բերքանուշ բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: